Ռազմավարություն

2018 թվականին ձևավորված Կառավարությունը որպես կարևորագույն առաջնահերթություն հռչակեց մարդու իրավունքների երաշխավորման և պաշտպանության ինստիտուցիոնալ և համակարգված քաղաքականության մշակումն ու իրականացումը: Այս համատեքստում, ՀՀ կառավարությունը 2019թ. դեկտեմբերի 26-ի 1978-Լ որոշմամբ հաստատեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը: Ռազմավարությունը տալիս է մարդու իրավունքների վիճակի, ինչպես նաև նախորդ գործողությունների ծրագրերի գնահատականը, նախանշում է այս ռազմավարության սկզբունքները, նպատակները, գերակայությունները, մշտադիտարկման և համակարգման, հաշվետվողականության և գնահատման մեխանիզմները:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Ռազմավարության նպատակների և խնդիրների իրագործման համար պլանավորվել են կոնկրետ և չափելի արդյունք ունեցող միջոցառումներ, որոնք արտացոլվել են 2020-2022թթ. Գործողությունների ծրագրում։ Գործողությունների ծրագիրը հասցեագրում է մարդու իրավունքների պաշտպանության հետևյալ ուղղությունները՝ կյանքի իրավունք, խոշտանգումների արգելք, արդար դատաքննության իրավունք, հավաքների և տեղեկատվության ազատություն, առողջության իրավունք, աշխատանքային իրավունք, կրթության իրավունք, սեփականության իրավունք, իրավահավասարության ապահովում, խտրականության արգելք, երեխաների իրավունքների պաշտպանություն:

Տեսանյութեր

Գործարկվել է www.e-rights.am հարթակը